Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում մայիսի 27-ին եւ 28-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում անց էր կացվում պաշտպանության նախարարների, արտաքին գործերի նախարարների եւ անվտանգության քարտուղարների խորհդրի նիստը, որին Հայաստանը մասնակցել է: Այդ մասին այսօր՝ մայիսի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ նիստում քննարկվող հարցերն արդեն ներպետական մակարդակով քննարկվել էին, կայացվել էր միջգերատեսչական համաձայնություն: Միայն ՀՀ նախագահը չի մասնակցել գագաթաժողովին, որը, Ս. Օհանյանի կարծիքով, չի կարելի շահարկել, քանի որ նա մասնակցում էր պետական միջոցառման՝ առաջին հանրապետության 95-րդ տարեդարձին:
Ս. Օհանյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող բոլոր զորավարժություններին, դա լինի արագ արձագանքման, կամ խաղաղապահ առաքելություն, Հայաստանը մասնացում է բավական բարձր մակարդակով:



























