Առաջիկա գիշերվա առաջին ժամերին եւ վաղը օրվա երկրորդ կեսին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան, 2-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերվա առաջին ժամերին եւ վաղը օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, ցերեկը` +22+24 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +3+8, ցերեկը` +14+19,
Կոտայքում` գիշերը` +3+8, ցերեկը` +14+19,
Գեղարքունիքում` գիշերը` +3+8, ցերեկը` +14+19,
Լոռիում` գիշերը` +7+10, ցերեկը` +17+21,
Տավուշում` գիշերը` +10+15, ցերեկը` +20+25,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +3+ 8, ցերեկը` +14+19,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +10+13, ցերեկը` +20+23,
Արարատում` գիշերը` +10+14, ցերեկը` +21+24,
Արմավիրում` գիշերը` +10+14, ցերեկը` +21+24,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +14+19,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +10+14, ցերեկը` +21+24,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+13, ցերեկը` +20+25,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +6+9, ցերեկը` +16+20,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +8+12, ցերեկը` +20+24:




























