«Շատ հաճախ պետական պարտքի ամենատարբեր ցուցանիշներ են բերվում, հաճախ զարմանում ենք, թե այդ ցուցանիշները որտեղից են վերցվում»:,- այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով այսօր թերթերից մեկում հրապարակված տվյալներին:  «Այն, ինչ որ ունենք, դրա հետ աղերս չունեցող ցուցանիշներ են հրապարակվում, հետո այդ ցուցանիշների հիման վրա դատողույթւոններ են արվում, արդյունքում ստացվում է, որ րոպե առաջ ամեն ինչ պետք է փոխել: Ստացվում է, որ մենք բոլորս այնպիսի պարտքերի տակ ենք, որ անխուսափելիորեն կործանվելու ենք»,- ասաց Ա. Ջանջուղազյանը:

Նշենք, որ այօր թերթերից մեկում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի պետական եւ մասնավոր արտաքին պարտքը միասին վերցրած գերազանցում է ՀՆԱ-ի 75%-ը, մինչդեռ միջազգային կազմակերպությունները որպես վտանգավոր շեմ նշում են 40-60%-ը: «Այնքան ժամանակ, քանի դեռ մեզ համար հասանելի են եւ տեսանելի պարտքը բնութագրող ցուցանիշները, մենք նման կանխատեսում չունենք: Տարբեր տեղերից տարբեր ցուցանիշներ են վերցնում, գումարում-հանուm, հետո դատողություններ անում»,- ասաց Ա. Ջանջուղազյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի արտաքին պարտքը 3 մլրդ 739 մլն դոլար է, որը ՀՆԱ-ի 37.7%-ն է: