Թբիլիսիի պուրակներից մեկում զավեշտալի դեպք է գրանցվել. Հեյդար ԱԼիեւի հուշարձանի մոտ հայկական դրոշ է տեղադրվել, այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով russian.eurasianet.org-ը:

Ինչպես հաղորդել է պարբերականի աղբյուրը, հայկական դրոշը ծածանվել է մինչեւ մայիսի 10-ը (Հեյդար Ալիեւի ծննդյան օրն է), որն Ադրբեջանում նշվում է որպես Ծաղիկների օր:

Այդ օրը հայկական դրոշն անհետացել է, իսկ մեկ օր անց նորից հայտնվել: Այդ վայրում հայկական դրոշի հայտնվելու պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Բաղնիքի սեփականատիրոջ հետ, որի դիմաց հայտնվել է հայկական դրոշը, հնարավոր չի եղել կապ հաստատել: «Նրանք պարզապես ընտրել են մի քանի օտարերկրյա դրոշներ»,-ասել է բաղնիքի աշխաըակիցներից մեկը:

Հայկական դրոշը ծածանվում է ԱՄՆ-ի, Իսրայելի, Եվրամիության եւ Վրաստանի դրոշների հետ միասին:

Որոշ տվյալներով, Վրաստանում Ադրբեջանի դեսպանն անձամբ դիմել է բաղնիքի սեփականատերերին եւ խնդրել հանել Հայաստանի դրոշը: