ՀԴԲ գործակալները մանկապիղծներին բացահայտելու հաջող գործողություն են իրականացրել՝ բացելով կեղծ պոռնոկայքեր: Երկու շաբաթ շարունակ իրավապահներին հսկողության ներքո կայք է բացվել, որտեղ եղել են մանկական պոռնոգրաֆիա պարունակող հազարավոր լուսանկարներ: Այսպիսով, ենթադրյալ մանկապիղծները հնարավորություն են ստացել անօրինական կոնտենտ փոխանակել միմյանց հետ, որի արդյունքում բացահայտել են իրենց ինքնությունը, հաղորդում է Pravda.ru-ն՝ վկայակոչելով Seattle P-I պորտալը:
Գործողության արդյունքում հաջողվել է բացահայտել ավելի քան 5,6 հազար կասկածյալների: Կայքն ունեցել է փակ ֆորում, որն էլ ավելի է հեշտացրել մանկապիղծների հայտնաբերումը:
Հետաքննության արդյունքում իրավապահները ձերբակալել են Սիեթլի մի բնակչի, որի համակարգչում երեխայի խմբակային բռնաբարության տեսանյութ են հայտնաբերել:
Միաժամանակ, ինչպես գրում է NEWSru.com-ը, այս գործելակերպը աղմուկ է առաջացրել հասարակության մեջ, քանի որ իրավապահներն այդ ընթացքում ֆորումներում քննարկումներ են ծավալել մանկապիղծների հետ, թե, օրինակ, ինչպես գայթակղել երեխաներին մեքենայում, ինչպես ծանոթանալ այլ մանկապիղծների հետ, դո՞ւր է գալիս արդյոք երեխաներին անալ սեքսը եւ այլն:




























