Դարչինի որոշակի չափաքանակը կօգնի դիբատով տառապողներին նավազեցնել շաքարի մակարդակը, պայքարել բորբոքումների եւ բակտերիաների դեմ: Բացի այդ, դարչինը նաեւ հզոր անտիօքսիդանտ է, որը նվազեցնում է  Ալցհեյմերի  հիվանդության ռիսկը, գրում է  Care2.com-ը:

Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ դարչնի միացություններն արգելակում են ուղեղում վնասակար տաու-սպիտակուցի կուտակումը: Սակայն գիտնականները զգուշացնում են, որ ուսումնասիրությունը նախնական փուլում է , ուստի վերջնական եզրահանգումներ անելը դեռ վաղ է:

Վերջերս նրանց ֆլորիդացի գործընկերներն առաջարկել էին ուշադրություն դարձնել սուրճի վրա: Նրանց խոսքով` օրական երեք գավաթ սուրճը հրաշալի չափաքանակ է Ալցհեյմերի հիվանդությունից պաշտպանվելու համար, գրում է   MedDaily.ru-ն: