Աշխարհում մնացել է միակ տղամարդը, ով ծնվել է 19-րդ դարում: Ինչպես գրում է The New York News-ը, նա 116-ամյա ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան է: Քալիֆորնիայի գերոնտոլոգիական հետազոտական խմբի տվյալներով՝ 19-րդ դարում ծնված կանանց թիվը 21 է: Նրանք բնակվում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Եվրոպայում եւ Կանադայում: Աշխարհի ամենատարեց կինը՝ Միսաո Օկավան, բնակվում է Ճապոնիայում, նա 115 տարեկան է:

Գիտնականները նշում են, որ հնարավոր է, երկարակյացների թիվն ավելին է, սակայն խնդիրն այն է, որ 200-300 մարդ հայտարարում է, որ 110 տարեկանից բարձր տարիք ունի, սակայն նրանցից միայն 60-ն են կարողացել վստահելի ծննդյան վկայական ներկայացնել, հաղորդում է MedDaily.ru-ն: