Ամերիկյան Թեքսասի նահանգի բնակիչ Ալեն Բրոդերիկը հայտնագործել է գոլորշուց ալկոհոլային խմիչք պատրաստելու ձեւը՝ փորձելով նիհարել: Երիտասարդը երկար տարիներ երազում էր ազատվել ավելորդ քաշից, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում հրաժարվել ալկոհոլից:

Այդ ժամանակ Ալենը փորձել է սպիրտի ներարկման մեթոդը չոր սառույցի միջոցով, որի արդյունքում նա հարբեցնող գոլորշի է ստացել, որը կարելի է շնչել:

Իր նորարարության շնորհիվ Բրոդերիկը կարողացել է նիհարել 35 կգ-ով: Իր տեսակուրսը նա նույնիսկ տեղադրել է համացանցում, սակայն երբ այն սկսել է մեծ հետաքրքրություն առաջացնել հասարակության շրջանում, բժիշկները ահազանգ են հնչեցրել, գրում է Life News-ը:

Բժիշկների խոսքով՝ նման միջոցով ալկոհոլի օգտագործումը շատ վնասակար է, քանի որ այն շատ արագ արյան միջոցով անցնցում ուղեղին եւ թոքերին: