Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է Երեւանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կընտրվեն նախագծման լավագույն այն առաջարկները, որոնք ուղղված կլինեն «Երեւանի Հանրապետության հրապարակի կարեւորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին»։

Մանրամասներն՝ ԱՍՏԵՂ: