Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այսօրվա դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվածության 49 դեպք է գրանցվել, որոնցից 27-ը՝ մահվան ելքով, հայտնում է «Ինտերֆաքսը»: 

NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 28-ին MERS-CoV (Middle East Respiratory Syndrome Coronavirus) անվանումը ստացած նոր կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել Ֆրանսիայում: Սաուդյան Արաբիայում եւս երեք հիվանդ է մահացել:

Հիշեցնենք, MERS-CoV կորոնավիրուսի նոր տարատեսակը հայտնաբերվել էր 2012թ. սեպտեմբերին: Վարակվածության դեպքեր են գրանցվել Սաուդյան Արաբիայում, Հորդանանում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում:

Եվրոպական երկրներումվարակի բոլոր դեպքերը  կապված են եղել Մերձավոր Արեւելք կատարած ուղեւորությունների հետ: Հիվանդությանը բնորոշ են ատիպիկ թոքաբորբի ախտանիշները՝ բարձր ջերմություն եւ շնչառական խնդիրներ: