Անջելինա Ջոլին ներկա չի լինի քաղցկեղից մահացած մորաքրոջ հուղարկավորությանը, քանի որ այդ օրը մտադիր է Լոնդոն մեկնել՝ մասնակցելու Բրեդ Փիթի նոր՝ «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի պրեմիերային, գրում է  Daily Mail-ը:

61-ամյա Դեբի Մարտինի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին Քալիֆորնիայում: Դեբիի ամուսինը հայտնել է, որ դերասանուհին չի կարող ներկա գտնվել՝ հագեցած գրաֆիկի պատճառով, բայց մշտապես կապի մեջ է լինում:

Դեբի Մարթինը մահացել է կրծքի քաղցկեղից: Նա Ջոլիի մոր՝ Մարշելին Բերթրանի կրտսեր քույրն էր: Ջոլիի մայրը մահացել էր 2007թ. արգանդի քաղցկեղից ` 56 տարեկան հասակում:  Հենց մոր մահն էր ազդել երկու կրծքագեղձերը հեռացնելու Ջոլիի որոշման վրա:

Դեբբի Մարտինը, իր քույրը եւ զարմուհին BRCA1 գենի կրողն են, որը կտրուկ բարձրացնում է կրծքագեղձի եւ արգանդի  քաղցկեղի զարգացման հավանականությունը: Ջոլիի մորաքույրը մահացել էր չանցած երկու շաբաթ այն օրվանից, երբ դերասանուհին խոստովանել էր, որ հեռացրել է երկու կրծքերը` քաղցկեղը կանխելու համար: