Մայիսի 29-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հանգստյան տներից մեկի հարակից անտառից, փայտանյութով բարձված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 31-ամյա Արսեն Մ.-ին:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե նա հայտնել է, որ Դիլիջանի ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի 6-րդ պահաբաժնում բենզասղոցով ապօրինի հատել է 6 բոխի եւ փորձել տեղափոխել տուն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:




























