«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 30-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417,49 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,49 կետով կամ 0.10%-ով;
Բորսայում այսօր վաճառվել է 6,47 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը հիմնականոմ կայունացել է 416-418 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր շարունակել է թուլանալ եվրոյի նկատմամբ: Եվրոն այսօր սակարկվել է 1.2969 դոլարով: Դոլարի թուլացմանը այլ արժույթների նկատմամբ նպաստում է դոլար/իեն փոխարժեքի անկումը, քանի որ ներդրողները սկսել են ակտիվորեն ճապոնական արժույթ ձեռքբերել:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.5203 ռուբլի: Դոլարը թանկացել է ռուբլու նկատմամբ:




























