Թե Ադրբեջանի, թե Հայաստանի համար կարեւոր է մշակութային երկխոսություն սկսել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Նա ենթադրություն է հայտնել, թե «ամեն ինչ տեղի կունենա Ադրբեջանի ընտրություններից հետո, եւ երկու նախագահներն իրենց նոր ժամկետում կսկսեն երկխոսություն ծավալել»:
Ինչ վերաբերում է ադրբեջանական եւ հայկական մտավորականության ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպմանը, Շվիդկոյը նկատել է, թե այդ հարցում հարկավոր չէ սպասել ընտրություններին. «Ադրբեջանական, հայ, նաեւ միջազգային հանրությունը սպասում են, որ ինչ-ինչ քայլեր կձեռնարկվեն, ոչ ոք պատերազմ չի ուզում: Մեզ համար շատ կարեւոր է, որ հումանիտար կապերը զարգանան: Ինչ որոշումներ էլ կայացվեն, գլխավորը, որ դրանք հետո ընդունի ժողովուրդը»,- ասել է նա, հաղորդում է APA-ն:
Շվիդկոյի խոսքով, Ռուսաստանը շահագրգիռ է, որ Հարավային Կովկասում կայունություն լինի:




























