Մայիսի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի կողմից Իջեւանում կազմակերպված իրավախորհրդատվական միջոցառման ժամանակ նախազորակոչային տարիքի երիտասարդներին ու նրանց ծնողներին է ներկայացվել «Իրավական ուղեցույց նորակոչիկի համար» գրքույկը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետական զինկոմիսարիատի իրավաբան աշխատակիցները եւ փորձագետները ներկայացրել են ապագա զինվորի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանել զորակոչիկների եւ նրանց ծնողների բազմաթիվ հարցերին:
Իրավախորհրդատվական նման միջոցառումներ են կայացել արդեն Գյումրի, Վանաձոր, Աբովյան քաղաքներում:




























