Առաջիկա գիշերվա առաջին ժամերին եւ վաղը օրվա երկրորդ կեսին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին հարավային, 2-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը չի փոխվի:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերվա առաջին ժամերին եւ վաղը օրվա երկրորդ կեսին հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, ցերեկը` +23+25 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +4+9, ցերեկը` +14+19,
Կոտայքում` գիշերը` +4+9, ցերեկը` +14+19,
Գեղարքունիքում` գիշերը` +4+9, ցերեկը` +14+19,
Լոռիում` գիշերը` +5+9, ցերեկը` +15+20,
Տավուշում` գիշերը` +10+14, ցերեկը` +18+23,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +4+9, ցերեկը` +14+19,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +10+13, ցերեկը` +21+24,
Արարատում` գիշերը` +11+14, ցերեկը` +22+25,
Արմավիրում` գիշերը` +11+14, ցերեկը` +22+25,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +4+9, ցերեկը` +14+19,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +11+14, ցերեկը` +22+25,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +12+15, ցերեկը` +21+26,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +7+12, ցերեկը` +14+19,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +10+15, ցերեկը` +18+23:



























