Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգը Facebook-ի իր էջում անդրադարձել է ռուսական Russia Today հեռուստաալիքի հետ համագործակցության մասին տեղեկությունը:
Իր Larry King Now ծրագիրն իսկապես հեռարձակվելու է Russia Today հեռուստաալիքով: Սակայն ինքը չի դառնա հեռուստաալիքի աշխատակից, շոուի բոլոր իրավունքները պատկանում են միայն իրեն, իսկ Russia Today-ը պարզապես հաղորդումը ցուցադրելու իրավունք է ստացել` ի թիվս այլ ալիքների:
Ռուսական ալիքով Larry King Now-ն հեռարձակվելու է երեկոյան երկու անգամ` սկսած հունիսի 3-ից, հայտնում է gazeta.ru-ն: Ըստ Քինգի`Russia Today-ը չի ազդելու հաղորդման բովանդակության վրա:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ Լարի Քինգը կդառնա RT-ի հեռուստահաղորդավար:




























