Բրիտանացին համաեվրոպական EuroMillions վիճակախաղով շահել է 81 միլիոն ֆունտ (գրեթե 95 միլիոն եվրո): Երջանիկը իր անունը չի բացահայտում: Անանուն հաղթողը ամենահարուստ բրիտանացիների ցուցակի 908-րդ տեղում է: Նրա շահումը չորս անգամ գերազանցում է երգչուհի Ադելի կարողությունը:
Daily Mail թերթը հայտնում է, որ խաղարկությունը տեղի է ունեցել մայիսի 28-ին:
2012թ. նույնպես անհայտ մնալ ցանկացած մի բրիտանացի շահել էր EuroMillions-ի ջեքփոթը, որը կազմել էր 148 միլիոն ֆունտ (190 միլիոն եվրո), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
EuroMillions վիճակախաղի առաջին խաղարկությունը տեղի է ունեցել 2004թ. փետրվարի 13-ին` Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում: 2004թ. հոկտեմբերին վիճակախաղին էին միացել նաեւ Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Ավստրիան: Վիճակախաղի տոմսն արժե երկու եվրո:




























