Մայիսի 30-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառի  չգործող օդանավակայանի մոտ «Կամազ» մակնիշի բեռնատարը արգելափակվել է ցեխակույտի մեջ եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի ամենագնացը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԿամԱԶ» մակնիշի 21 TO 841 համարանիշի (վարորդ`  Ա. Շխոյան) բեռնատարը: