Մայիսի 30-ին, ժամը 17.07-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «ԿԻԱ», «Մերսեդես» եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ԿԻԱ»-ի 6-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: