Մայիսի 30-ին, կեսօրին մոտ, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.00-ին, ոստիկանություն է ներկայացել 72-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ նշված վրաերթը «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:




























