Հունիսի 1-ին, ժամը 15:00-ին,  Երեխաների միջազգային օրվա առթիվ, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, կկայանա մանուկներին նվիրված տոնական միջոցառում-համերգ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ  պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, անմասն չմնալով տոնական միջոցառումներից, փոքրիկ այցելուների առջեւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի դռները կբացի  վառ գույներով ու բարձր տրամադրությամբ:  Օրը տոնական կդարձնեն «Վասպուրիկ» խամաճիկների խումբը, «Եկեք երգենք» մանկական վոկալ անսամբլը, Գառնիի գեղարվեստական դպրոցի սաները, այլք:  Տոնական մթնոլորտը հանդիսականներին կտեղափոխի մանկական երազանքների հեքիաթային աշխարհ:

Հետաքրքրաշարժ զրույցի միջոցով երեխաները կտեղեկացվեն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված  Երեխաների իրավունքների մասին  հռչակագրի  10  հիմնական սկզբունքներին: