Գազի սակագնի վերաբերյալ պետական կարգավորող մարմնի որոշումը նախապես է հայտնի: Այսմասին այսօր՝ մայիսի 31-ին, հայտնել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով գազի սակագնի սպասվող թանկացումը: Ըստ նրա՝ եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն, ըստ կանոնադրության, կառավարությունից անկախ է, ապա ինչու է վարչապետը հայտարարությամբ նրանց դիմում:
Ըստ Մակարյանի՝ գազի թանկացումն ամենից ավելի կազդի փոքր եւ միջին բիզնեսի վրա, որն այժմ էլ նվազագույն եկամտով է աշխատում, իսկ գազի հավելյալ ծախսերը կարող են այն վերջնականապես «խորտակել»:
Նշենք, որ փոքր բիզնեսի զգալի մասը ծախսում է ամսական մինչեւ հազար խմ գազ, նշանակում է, որ բարձր սակագնով է վճարելու (ավելի ցածր սակագինը ամսական 10 հազար խմ ծախսողների համար է): «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն առաջարկում է հուլիսի 1-ից գազի սակագինն ավելացնել 67%-ով՝ հիմնավորելով, որ սահմանին ռուսական գազի սակագինն աճում է 50%-ով:



























