Գյումրիում իրավիճակը հանդարտ է, մարզպետի առաջնահերթ խնդիրներից է բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը: Այդ մասին այսօր՝ մայիսի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Գյումրիում կրիմինալ իրավիճակի մասին հարցին Ֆ. Ցոլակյանը պատասխանեց. «Հանդարտ է, վերցրեք հանցագործությունների ստատիստիկան, նայեք՝ որտեղ ինչքան է, Երեւանից շա՞տ է, Երեւանում հեչ բան չկա՞»: Իսկ հարցին, թե ավելի լավ է համեմատվել այլ մարզերի հետ, պատասխանեց, որ մարզեր կան, որտեղ հանցագործության տոկոսն ավելի բարձր է, քան Շիրակում:
Իսկ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք ֆինանսական չարաշահումների վերաբերյալ ասաց. «Վարդան Ղուկասյանին հանգիստ թողեք, մարզի բյուջեի նախատեսված բոլոր ծախսերը կատարվել են… չարաշահումները պետք է հիմնավորել»:



























