Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, հանրապետությունում գործող մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչներ մասնակցելու են «Մարի Իզմիր» մանկատան բակի բարեկարգման աշխատանքներին: Ծրագրին իրենց օժանդակությունը կցուցաբերեն նաեւ մի շարք կազմակերպություններ:

Ակցիայի ընթացքում նախատեսվում է, որ բացառապես լրատվամիջոցների ներկայացուցիչները միասին կներկեն խաղահրապարակները, ծաղիկներ կտնկեն մանկատան տարածքում: Ակցիան միջոց է ապացուցելու, որ երեխաները քաղաքականության զոհ չպետք է դառնան եւ լրագրողական դաշտը պետք է անկախ լինի ցանկացած քաղաքական հոսանքից: