Մայիսի 31-ին, ժամը 14.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Սալլի գյուղի պտղատու ծառերը եւ ցանքատարածքները:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի մասին տեղյակ են պահվել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը:

Մայիսի 31-ին, ժամը 14.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական, Տեղեր եւ Անտառուտ գյուղերի պտղատու ծառերը եւ ցանքատարածքները:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը եւ մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը:

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար: