Թբիլիսիում հունիսի 1-2-ին կկազմակերպվի կլոր սեղան՝ «Հայ-վրացական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները» անվանումով: Վրացական կողմից միջոցառումը կազմակերպել է Սեւան Միքելաձեի հիմնադրամը եւ Հակամարտությունների ու ու բանակցությունների միջազգային հետազոտական կենտրոնը, իսկ հայկական կողմից՝ Կովկասի ինստիտուտն ու Քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոնը, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի եւ Վրաստանի ՀԿ-ների ներկայացուցիչներ, այդ թվում Ջավախքից: Կլոր սեղանի շրջանակներում նախատեսվում է քննարկել երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարները:

Կլոր սեղանը տեղի կունենա «Պրիմավերա» հյուրանոցում: