Առաջիկա շաբաթ օրը, գիշերվա առաջին ժամերին եւ վաղը օրվա երկրորդ կեսին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Կիրակի օրը օդերեւութաբանները կանխատեսում են կարճատեւ տեղումներ հիմնական երկրի հյուսիսային շրջաններում: Քամին հարավ-արեւմտյան, 2-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը զգալիորեն չի փոխվի:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում հունիսի 1-ի գիշերը եւ տեղ-տեղ հունիսի 2-ին  հնարավոր է կարճատեւ նձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, ցերեկը` +24+26 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +5+10, ցերեկը` +17+22,

Կոտայքում` գիշերը` +5+10, ցերեկը` +17+22, 

Գեղարքունիքում` գիշերը` +5+10, ցերեկը` +17+22, 

Լոռիում` գիշերը` +7+11, ցերեկը` +20+24,

Տավուշում` գիշերը` +9+14, ցերեկը` +22+27,  

Արագածոտնի լեռներում` գիշերը` +5+10, ցերեկը` +17+22,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +10+14, ցերեկը` +23+26,  

Արարատում` գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,

Արմավիրում` գիշերը`  +12+15, ցերեկը` +24+27,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +5+10, ցերեկը` +17+22,  

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,  

Սյունիքի հովիտներում` գիշերը` +11+15, ցերեկը` +24+28,  

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +5+10, ցերեկը` +17+22,

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +10+14, ցերեկը` +20+24: