Համաշխարհային հռչակ ունեցող երգիչ Թարքանը մարտի 1-ին ազատ է արձակվել Ստամբուլի Բեշիքթաշի շրջանային դատարանի կողմից: Ինչպես ավելի վաղ հայտնել էին թուրքական լրատվամիջոցները, երգիչը խոստովանել էր, որ թմրանյութեր է օգտագործում, սկսել է դրանք օգտագործել վեց տարի առաջ եւ ցանկանում է բուժման կուրս անցնել" :
Նշենք, որ Թարքանը ձերբակավել էր Ստամբուլում փետրվարի 26-ին՝ ոստիկանության հակաթմրամոլային գործողության արդյունքում:
Թարքանը Թուրքիայի շոու-բինզեսի ամենահայտնի դեմքերից է, նրա երգերը երկար ժամանակ զբաղեցնում էին եվրոպական երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականները:




























