Երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին հայտնի է դարձել որ այսօր պատրաստվում են գործադուլ հայտարարել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 5 համարի ավտոբուսների վարորդները, ովքեր շաբաթական աշխատում են 84-90 ժամ, 40 ժամի փոխարեն: Այս մասին գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Վարորդները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հոգնած, կիսաքուն վարորդը ուղղակի վտագի տակ է դնում հազարավոր քաղաքացիների կյանքը եւ առողջությունը: Նախկինում նրանց բոլոր դժգոհություններին գործատուի պատասխանը մեկն է եղել, սրանք են մեր պայմանները. եթե հարմար չի, դուրս եկեք աշխատանքից:

Քաղաքապետարանին, փաստորեն, սեփական քաղաքացիների անվտանգությունը չի հետաքրքրում, կամ էլ կարծում են, թե վարորդները միս ու արյունից չեն, այլ ռոբոտներ իրենց համար»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):