2013թ. մայիսին 2012թ. մայիսի նկատմամբ գնաճը կազմել է 5,2 տոկոս։ Այս մասին գրում է«Ազգ» թերթը եւ հավելում. «Այս ցուցանիշն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ, 2013թ. մայիսին ապրիլի համեմատ գները մնացել են անփոփոխ։

Պարենային ապրանքների գները 2013թ. մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ աճել են 6,6 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ՝ նվազել 3,4 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2012-ի մայիսի նկատմամբ աճել են 5 տոկոսով, իսկ ապրիլի նկատմամբ՝ 0,1 տոկոսով, ծառայությունների գները նախորդ տարվա մայիսի համեմատ աճել են 2,8 տոկոսով, ապրիլի համեմատ՝ 0,5 տոկոսով։

Պարենային ապրանքներից մայիսին ապրիլի նկատմամբ արձանագրված 0,4 տոկոս գնանկման վրա անմիջական ազդեցություն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի 10,9 տոկոս եւ շաքարավազի 0,4 տոկոս գնանկումը»,- գրում է «Ազգը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):