Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Կենդանաբանական այգուց  4՝ 2 սեւ եւ 2 սպիտակ կարապ է տեղափոխվել Կարապի լիճ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝  հունիսի 1-ի կապակցությամբ սա ինքնատիպ ու հաճելի անակընկալ էր ոչ միայն փոքրերի, այլեւ, ինչու չէ, նաեւ մեծերի ու մայրաքաղաքի հյուրերի համար:

Կարապները լճում կապրեն մինչեւ տարեշրջանի ավարտը: Նրանց խնամքով զբաղվելու են Երեւանի կենդանաբանական այգու մասնագետները, ովքեր, ի դեպ, հորդորում են սեփական նախաձեռնությամբ չկերակրել կարապներին: Այդ մասին նաեւ հուշում են լճին հարակից տեղադրված ցուցանակները: