Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում այսօր` հունիսի 1-ին տեղի է ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխված 6 տուժածներից 52-ամյա Արմինե Սահակյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից:
Մյուս 5 տուժածների վիճակը ծանր է, որոնցից 3-ինը՝ ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում իրար են բախվել «Մերսեդես Պրինտեր» մակնիշի Ф678 ХК 34 համարանիշի միկրոավտոբուսը եւ «ՎԱԶ 21 012» մակնիշի 24 ՏՏ 112 համարանիշի ավտոմեքենան: Միկրոավտոբուսը շրջվել է:
Դեպքի վայր են մեկնել Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՓԾ օրվա պատասխանատու փրկարար ծառայության գնդապետ Ա.Վարդանյանը եւ ՕԿՎ պետ փրկարար ծառայության գնդապետ Ա. Ցոլակյանը եւ փ/ծ տնօրենի տեղակալ գենարալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
«Մերսեդես Պրինտեր» միկրոավտոբուսի վարորդ՝ 51-ամյա Աշոտ Ռաֆյանը, ուղեւորուհիներ՝ Ելենա Օխիկյանը եւ Հայկանուշ Սահակյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Իսկ 6 տուժած տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:




























