Այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 10.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցում (թիվ 3-րդ ծննդատան մոտակա նորակառույց շենք) քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով նորակառույց շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել Լոռիի մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ 34-ամյա Վահե Ն.-ի ինքնասպանության փորձը: