Տարեսկզբից Ադրբեջանն ավելի քան 5930 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ-ն մոտ 960 անգամ դիպուկահար, մոտ 325 անգամ խոշոր տրամաչափի զենք է օգտագործել, այդ թվում` մոտ 200 անգամ կրակել է խոշոր տրամաչափի դիպուկահար զենքից: Հրադադարի խախտման արդյունքում զոհվել է 2 եւ վիրավորվել 7 հայ զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:
Ադրբեջանը 2012թ-ին 16 300 անգամ էր խախտել հրադադարի ռեժիմը: Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանն այդ հարցում նոր «ռեկորդների» է հասնում. եթե 2006թ-ին ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 600 անգամ, ապա 2007թ-ին մոտ 1400, 2008 թ-ին` 3500 անգամ, 2009թ-ին` գրեթե 4600 անգամ, 2010 թ-ին` 7200 անգամ, իսկ 2011թ-ին` 12 600 անգամ:




























