Նախկին ոստիկան Արման Խչեյանի գործով Վերաքննիչ դատարանի նիստը նշանակված է հունիսի 3 –ին: Նախորդ մյուս նիստերը հետռաձգվել էին տարբեր պատճառներով: Ա. Խչեյանի շահերը դատարանում կներկայացնի հանրային պաշտպան Գարիկ Մալխասյանը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, մայիսի 13-ին առաջին ատյանի դատարանը Արման Խչեյանին դատախարտել էր 7,5 տարվա ազատազրկման` թմրանյութերի պահպանման եւ վաճառքի համար:
Ա. Խչեյանը կտրուկ կերպով հերքում է իրեն ներկայացվող թմրանյութերի վաճառքի մեղադրանքը: Էրեբունու բաժնի աշխատակից եղած ժամանակ նա ընկերություն է արել Լեւոն Խաչատրյանի` թմրանյութերի դեմ պայքարի երեւանյան վարչության աշխատակցի հետ: Հետո Խաչատրյանը տեղափոխվել էր ԿՀԴՊ գլխավոր վարչություն, Խչեյանը ցանկացել է աշխատանքի անցնել Երեւանի վարչությունում եւ խնդրել է Խաչատրյանին բարեխոսել: Վրջինս խոստացել է աջակցել` թմրամյութերի առաքուվաճառքով զբաղվողների հայտնաբերման հարցում օգնության դիմաց: «Ես ունեի տեղեկատվության աղբյուրներ, եւ բազմիցս տեղեկացրել եմ Խաչատրյանին, ստուգողական գնում իրականացնել: Դեպքեր շատ են եղել, կարող եմ նշել»,-գրել էրԽչեյանը իր հայտարարության մեջ:
2011 թ. սեպտեմբեր- հոկտեմբերին Խչեյանը Խաչատրյանին տեղեկացրել է, որ ոմն տաքսու վարորդ Էդիկ մարիխունա է վաճառում: Խաչատրյանը նրան 10 հազար դրամ է տվել` թմրանյութ գնելու համար: Թմրանյութը գնվել է, սակայն Խաչատրյանը չի վերցրել ասելով, «թող մնա քեզ մոտ»: Որոշ ժամանակ անց նրանք վարչության աշխատակիցենր հետ Էդիկին բերման են ենթարկել եւ 3 հազար դոլար են վերցրել` քրեական պատասխանատվությունից ազատելու համար:
Ավելի ուշ Խաչատրյանը Խչեյանին առաջարկել է ընդլայնել գործունեությունը: Սակայն Խչեյանը, հեռանալով համակարգից, հրաժարվել է: 2012թ. մարտին նրան զանգահարել է նույն վարչության աշխատակից Կարեն Սարգսյանն ու հանդիպում նշանակել: Նրա հետ հանդիպման վայր են եկել նաեւ հատուկնշանակայիններ: Բռնություն գործադրելով` նրան տարել են ԿՀԴՊ վարչություն, որտեց էլ, ըստ Խչեյանի, Լեւոն Խաչատրյանը փորձել է շանտաժի ենթարկել նրան` պահանջելով ասել թմրավաճառի անունը եւ սպառնացել, որ հակառակ դեպքում ոմն Ա. Մ-ի կստիպեն իր դեմ ցուցմունք տալ: Նախկին ոստիկանը չի ժխտում, որ ժամանակ առ ժամանակ օգտագործել է Խաչատրյանի համար գնված մարիխուանան»: «Թմրանյութի օգտագործման մասով իմ մեղքն ընդունում են, բայց երբեք վաճառքով չեմ զբաղվել»,-ընդգծել էր Խչեյանը:




























