Մայիսի 31-ին  ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ նախկին աշխատակցի  կողմից ջրօգտագործման գումարները յուրացնելու վերաբերյալ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ընկերության նախկին հսկիչ-գործակալը 2012 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մի շարք տնտեսվարող սուբյեկտներից որպես ջրօգտագործման վարձավճար գանձել է 43.000 դրամ եւ յուրացրել:

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Կատարվում է հետաքննություն: