«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին խոստացել են այսօր նրանց հաշվեհամարին փոխանցել նրանց 1 ամսվա աշխատավարձը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը: Նա հիշեցրեց, որ գործարանի աշխատակիցներին 8-10 ամսվա աշխատավարձ են պարտք եւ չի կարող ասել, թե ինչ հաջորդականությամբ եւ ընդմիջումներով կվճարվեն այդ պարտքերը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանի ավելի քան հազար աշխատակիցներ  ապրիլի 29-ին բողոքի երթով շարժվում են դեպի կառավարության շենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր  «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը: Նրա խոսքով՝ աշխատակիցները պահանջում են վճարել իրենց  տասը ամսվա աշխատավարձները, նաեւ պահանջում են, որ գործարանը նորից աշխատի, որը շուրջ երեք տարի է ինչ չի գործում: