Հունիսի 1-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 25 LL 264 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին եւ էլ. սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ Արամ Ղազարյանը (ծնվ.1968թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: