Այսօր՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 11:30-ի սահմաններում Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղի բնակիչ, 1985թ-ին ծնված Գառնիկ Գեւորգյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 33 VS 425 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 1930թ-ին ծնված Վիկտոր Ղեւոնդյանին:
Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները Մարտիկ Բալայանի եւ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են եղել նաեւ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:




























