Իմ դիմաց ինձ ոչ ոք «Բենզին Ռուբո» չի ասում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար ՌոբերտՄասումյանը՝ անդրադառնալով իր մականվանը: Խոսելով իր մականվան նախապատմությունից, նա նշեց, որ 1984թ-ին աշխատել է Մասիսի ներկերի բազայում որպես «ցեխի վարիչ»: «Այն ժամանակ գործ ունեի մեքենայի յուղի, մազութի կամ բենզինի հետ: Մազութ չասացին, յուղ չասացին, բենզին են ասում: Ոնց որ կողքից մեկը բերի կպցնի: Մականուններ փոքրուց չեմ սիրել զզվել եմ ու իմ դիմաց ոչ մեկն ինձ «Բենզին Ռուբո» չի ասում»: Նրան դուր չի գալիս նաեւ, երբ իր հետեւից են «Բենզին Ռուբո»-ով խոսում: «Դա զզվելի բան է, եթե ի ծնե հայրս ու մայրս ինձ անուն են տվել, ուրեմն այդպես էլ պիտի կոչեն»,- նշեց գործարարը:
Հարցին, որ եթե իրեն մեկն այդպես դիմի, ինչ կանի, նա պատասխանեց. «Բնականաբար կփորձեմ ուղղել նրան: Բնականաբար տղամարդկային իմ պատասխանը կտամ: Կարող է այդ րոպեին ավելի կոպիտ տամ: Նայծ թե ասողն ով կլինի, կարող է նուրբ զգուշացնեմ: Բայց բնական է, որ կարձագանքեմ: Բացի այդ, ես ինձ այդպես թեթեւսոլիկ, թույլ չեմ պահել, որ որեւէ մեկը կանգնի դիմացս ինձ «Բենզին Ռուբո» ասի:
Նա ընդգծեց նաեւ, որ իր երեխաներին ու թոռներին դա եւս դուր չի գալիս: «Կրթված նորմալ երեխաներ են եւ իրենց դուր չի գալիս: Դա այն ընտանիքը չի, որ դրանով ավտարիտետ ձեռք բերենք: Ընդհակառակը: Հետո մեկն աշխատել է ձեթօճառում, կառամելի գործարանում մեկը տրիկոտաժում, հիմա բոլորին կարող է անուն կպցրեն: Ի՞նչ անեն, չաշխատեն այդ մարդիկ: Հո խուժանություն, վատ բան չենք արել»,- ավելացրեց գործարարը:




























