Այսօր՝ հունիսի 4-ին, Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել՝ ենթադրաբար գազի արտահոսքից:
Տուժել է 6 մարդ, որոնցից 3-ը՝ մինչեւ 10 տարեկան երեխաներ, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, 9-հարկանի շենքի 7-րդ հարկում, սակայն վնասվել են մի քանի հարկերի բնակարաններ:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, բոլորի մոտ առկա է շոկային վիճակ:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, պայթյունի ժամանակ դեֆորմացվել են մի քանի բնակարանների դռներ, կոտրվել՝ ապակիներ: Պայթյունի հստակ պատճառները ճշտվում են:




























