Հունիսի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի գյուղամիջյան ճանապարհին կորցրել է կառավարումը եւ կողաշրջվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























