Ասլան Ուսոյանը («Դեդ Հասան») գրող Սերգեյ Գալոյանի հետ հայկական սերյալներից երկու սերիա նայելուց հետո հիասթափվել է իր անցյալից: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քրեական կյանքի մասին գրքեր գրող Սերգեյ Գալոյանը: «Ասաց. «Էս մե՞նք ենք: Այս աստիճանի դեբի՞լ ենք, այս աստիճանի է՞շ ենք, այս աստիճանի աննորմա՞լ ենք, այս աստիճանի մարդասպա՞ն ենք, այս աստիճանի չարագո՞րծ ենք»: Սերգեյ Գալոյանի խոսքով՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներն էլ են մարդ սպանում, սրբեր, հրեշտակներ չեն, բայց այդ աստիճանի դեբիլ էլ չեն, ինչպես ներկայացվում է սերիալներում:
«Ամոթ ա սուտի գողերի մասին սերիալներ նկարելը»,- ավելացրեց Սերգեյ Գալոյանը՝ հավելելով, որ երբ «Դեդ Հասանը» մահացավ, բոլոր եզդիները սգո օրեր հայտարարեցին՝ ցույց տալու համար, բայց հիմա չեն հովանավորում նրա մասին գիրքը տպագրելու համար: «Իսկ այն ժամանակ «Դեդ Հասանից» լավ օգտվում էին եւ ռեստորաններ կառուցում Հայաստանում»,- դառնացած նշեց գրողը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























