Ճանապարհային ոստիկանությունը խորհուրդ է տալիս հունիսի 4-ին, 5-ին եւ 6-ին շրջանցել Երեւանի Հերացի եւ Մյասնիկյան փողոցները:

«Հարգելի համաքաղաքացիներ, Երեւան քաղաքում իրականացվող ծավալուն ասֆալտապատման աշխատանքների հետ կապված՝ հունիսի 4-ին, 5-ին եւ 6-ին խորհուրդ է տրվում շրջանցել Հերացի եւ Մյասնիկյան փողոցները հետեւյալ ուղղություններով.

- դեպի Ազատության պողոտա,

- դեպի Կոմիտաս, Դավիթ Անհաղթ եւ Ռուբինյանց փողոցներ,

- դեպի Դավիթ Բեկ փողոց:

Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է ճանապարհային ոստիկանության հաղորդագրության մեջ: