Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ հունիսի 4-ին, ընդունել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Հայ-ամերիկյան խորհրդի ատենապետ, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վազգեն Կալթակջյանին, ում ջանքերով Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւը մուտք է գործել Լուիզիանայի նահանգային Սենատ:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր ողջույնի խոսքում նախարար Հ. Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Վազգեն Կալթակջյանին եւ Լուիզիանայում ապրող այն 100 հայ ընտանիքներին, ովքեր թեեւ փոքր համայնք են կազմել, սակայն ակտիվորեն մասնակցում են նահանգի հասարակական-քաղաքական կյանքին:

ԼՂՀ անկախության ճանաչման բանաձեւը Լուիզիանայի հայ համայնքի առաջարկությամբ եւ տարած աշխատանքների շնորհիվ մայիսի 30-ին դրվել է քվեարկության: Թեեւ թուրքական կողմի ճնշումներին՝ քվեարկությունը կայացել է եւ  բանաձեւը հաջողությամբ ընդունվել է: Լուիզիանան ԱՄՆ-ի 4-րդ նահանգն է, որ նահանգային Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ բանաձեւ է ընդունել: