Էկոնոմիկայի նախարարի աշխատակազմի ծախսերի կատարողականը 2012 թ. կազմել է 87.42% (67,4 մլն դրամ): Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին ՀՀ Ազգային Ժողովում 2012 թ. բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ թերակատարումը հետեւանք է տնտեսումների:

Նշենք, որ 2012 թ. էկոնոմիկայի նախարարությունը գլխավորում էր Տիգրան Դավթյանը:

Էկոնոմիկայի նախարարության պահպանման ընդհանուր ծախսը 2012 թ. կազմել է 607,5 մլն դրամ, կատարողականը 99.2% է:

Ըստ Ա. Ջանջուղազյանի՝ էկոնոմիկայի նախարարությունը խնայողություն  է արել նաեւ այլ ծրագրերով:

Մասնավորապես՝ տեխնիկական կանոնակարգի պահանջների եւ չափագիտական կաննոների ու նորմերի պահանջների կատարման վերահսկողության պետական ծրագիրը ֆինանսավորվել է 19.16%-ով: Սա պայմանավորված է նրանով, որ լաբորատորիաները ավելի քիչ փորձարկումներ են կատարել: