Պաշտոնական վիճակագրության համաձայն` ընթացիկ տարվա հունվար- ապրիլին Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 733 պատահար, ինչը  18%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նշված ժամանակահատվածում ՃՏՊ հետեւանքով զոհվել է 74, վիրավորվել 1045 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ աճը համապատասխանաբար կազմում է 10,4% եւ 19,2%:

 Նշենք, որ 2001-2012թթ. Հայաստան է ներկրվել ավելի քան 271 հազ. ավտոմեքենա, որոնց մեծ մասն օգտագործված է եղել: Սակայն, ինչպես ենթադրվում է, ՃՏՊ-ների հիմնական պատճառը երթեւեկության կանոնների խախտումն է, մասնավորապես` արագության գերազանցումը, ոչ թե մեքենաների տեխնիկական վիճակը: