Նավազ Շարիֆը` Պակիստանի Մահմեդական լիգա կուսակցության առաջնորդը երդվել է վարչապետի կարգավիճակում: Հաջորդ 5 տարում Շարիֆը գլխավորելու է երկրի կառավարությունը, հաղորդում է BBC-ն:
Շարիֆը վարչապետ է դառնում երրորդ անգամ, նա կառավարությունները գլխավորել է 1990-93 եւ 1997-99 թվականներին: 14 տարի առաջ գեներալ Փերվեզ Մուշարաֆի ռազմական հեղաշրջման հետեւանքով նրան ձերբակալել, ապա արտաքսել էին երկրից:




























