Եգիպտոսում ուղեւորատար ավտոբուս է վթարի ենթարկվել: Զոհվել է ինը մարդ, տուժել՝ ութը:

Ըստ լրագրողների՝ ողբերգությունը տեղի է ունեցել Գիզայի  բուրգերի շրջանի օղակաձեւ մայրուղում: Մարդկանցով լի ավտոբուսը բախվել է բեռնատարին: Դեռ հայտնի չէ, թե ինչն է դարձել վթարի պատճառ: Վթարի բոլոր զոհերը եգիպտացիներ են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ամեն տարի Եգիպտոսի ճանապարհներին զոհվում է շուրջ ութ հազար մարդ, այդ թվում՝ արտասահմանցի զբոսաշրջիկներ:

Մեկ շաբաթ առաջ Սինայի թերակղզու հարավում Սուրբ Եկատերինայի մենաստանից վերադարձող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել էին մեքսիկացի յոթ զբոսաշրջիկներ, քսանից ավելին՝ վիրավորվել:

Եգիպտոսում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել